ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թավ­շ­յա չէ, դի­լե­տանտ է

Թավ­շ­յա չէ, դի­լե­տանտ է
28.02.2020 | 11:03
Երբ դու, փո­խա­նակ կքես քո երկ­րի ա­ռաջ ծա­ռա­ցած հոգ­սե­րի ա­ռաջ, ուսդ հար­մա­րեց­նես այդ բե­ռին, փոր­ձես մար­տահ­րա­վեր­նե­րի ի­րա­վա­չափ լու­ծում­նե­րը գտ­նել, պա­հել քեզ մեկն­ված փխ­րուն պե­տա­կա­նու­թյու­նը, երբ փակ են քո ե­րեք սահ­ման­նե­րը, չոր­րոր­դի հետ էլ Աստ­ված գի­տե` ինչ կլի­նի, դու զբաղ­ված ես դրամ հա­վա­քե­լով` հա­կաօ­րի­նա­կան, հա­կա­պե­տա­կան, մեկ մար­դուն նվիր­ված` ի­րա­կա­նում երկ­րի գե­րա­գույն ինս­տի­տուտ­նե­րից հեր­թա­կա­նի կազ­մա­քանդ­ման հա­մար, երբ ոչ թե Ա­լիևն ու ադր­բե­ջան­ցի բլո­գե­րը, այլ ԵԱՀԿ ՄԽ եր­կր­նե­րում են ար­դեն հոդ­ված­ներ տպագր­վում, որ դու ցե­ղաս­պան ես և կա­տա­րել ես Խո­ջա­լուի… Ձգենք պաու­զան, ար­ձա­նագ­րե­լու ա­մե­նաայ­լան­դակ սու­տը` նաև Սում­գա­յի­թի ջար­դե­րը, բայց դու դեռ զբաղ­ված ես քո էթ­նո­սի մեջ դա­վա­դիր­ներ ո­րո­նե­լով` ընդ­լայ­նե­լով աշ­խար­հագ­րու­թյու­նը Ար­ցա­խից դե­պի հա­յաս­տա­նյան ի­րա­վա­պահ մար­մին­ներ… Նե­րե­ցեք, պա­րոն, Դուք ի՞նչ գործ ու­նեք իշ­խա­նու­թյան գլ­խին: Եվ, որ ա­մենա­կարևորն է, ին­չու՞ ենք մենք հան­դուր­ժում Ձեզ այն­տեղ:
Փո­խա­դարձ-հա­յե­լա­յին այս «հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան» մա­սին չա­փա­զանց շատ ենք խո­սել: Մինչ հեր­թա­կան ան­գամ կհա­վա­քենք ծայ­րե­րը, ևս մի դի­լե­տան­տու­թյան մա­սին: Լո­գո­յին վե­րա­բե­րող: Թվում է` ու­րիշ էլ ի՞նչ կա­րե­լի էր նո­րե­րից սպա­սել, երբ դի­լե­տան­տու­թյան հրա­վա­ռու­թյուն է կա­ռա­վա­րու­թյու­նում, խոր­հր­դա­րա­նում, ա­մե­նուր. լո­գոն փոք­րիկ կա­թիլ է այս ա­մե­նում:
Ա­րի ու տես` ոչ: Նախ, թույլ տանք մեզ փոքր-ինչ կաս­կա­ծել դի­լե­տան­տու­թյան և ա­մեն ին­չի ըն­դու­նակ իշ­խա­նու­թյուն­նե­րին` այս դեպ­քում: Շատ պարզ պատ­ճա­ռով. ի­րենց մոտ ա­մեն ինչ ե­ղել է նշա­նա­յին, կո­դա­յին հա­մա­կար­գում: Այս դեպ­քում` ևս: Ի­րենք կի­րա­ռել են սո­վե­տի քանդ­ման, հան­րաք­վեով 99 տո­կոս ձայն ա­պա­հո­վե­լու Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի սի­րած` բա­բե­լո­նյան աշ­տա­րա­կա­շի­նու­թյան կո­դը: Չի բա­ցառ­վում, որ մտա­ծել են` ո՞վ է հի­շե­լու ինչ-որ թեր­թում «Նի­կո­լի թվին» տպագր­ված լո­գոն:
Հի­շե­ցին: Սրան դեռ կանդ­րա­դառ­նանք, հի­մա անց­նենք ա­ռաջ: Ե­թե ան­գամ մտած­ված չի ե­ղել լո­գո­յի հետ կապ­ված այս խեղ­կա­տա­կու­թյու­նը, կա ոս­կի կա­նոն` բա­ցա­ռու­թյուն­նե­րը օ­րի­նա­չա­փու­թյան հաս­տա­տումն են: Ա­սել է` երկ­րում, ուր աջ և ձախ ձեռ­քե­րը չգի­տեն` ին­չե­րի է ըն­դու­նակ, ինչ է ա­նում այդ ձեռ­քե­րի տե­րը, չէր կա­րող այլ բան լի­նել:
Ի՞նչ է կա­տար­վում. շատ պարզ բան` ե­րան­քի ծնուն­դը ու­տում է ե­րան­քը: Ի­րենք ընկ­նում են ի­րենց սրած բզի վրա: Ընդ ո­րում, մեկ նշա­նա­յին հա­մա­կարգ էլ աշ­խա­տեց փող հա­վա­քող­նե­րի «ե­րե­կո­յի» ըն­թաց­քում. պա­րո­նը, ո­րի սր­տից ա­վե­լա­ցա­ծը բա­ցա­ռա­պես տե­ղա­վոր­վում է «փռեմ-ծե­փեմ-կտ­րեմ-պառ­կաց­նեմ, ոչ մե­կը չի պլս­տա­լու» տի­րույ­թում, հա­սել է սե­փա­կան տա­րածք­ներ. աս­ված է, չէ՞. փոս փո­րող­ներն ի­րենք են փո­սերն ընկ­նում, սուր վերց­նող­ներն էլ սրից են ընկ­նում:
Հե­տաքր­քիր օ­րի­նա­չա­փու­թյամբ սույն պա­րո­նը սու­պեր պո­պու­լիս­տա­կան, «պո­ղոս­նե­րի» հո­գին ու սիր­տը ցն­ցող «եզ­րու­թա­բա­նու­թյուն» կի­րա­ռեց. «Ես կկտ­րեմ իմ եր­կու ձեռ­քերն էլ, ե­թե մեկ հա­տիկ ձայն իսկ կեղծ­վի»։
Չէ, չենք հարց­նե­լու, ե­թե Դուք կեղ­ծել ու «դի­լե­տանտ­վել» եք հենց ա­ռա­ջին իսկ վայր­կյա­նին` «լո­գո­յի» փաս­տով, այդ ի՞նչ խա­րա­կի­րի է:
Ա­սե­լու ենք` Ձեր տա­րած­քը նե­ղա­ցել է, Դուք հա­սել եք ինք­ներդ ձեզ, ընդ ո­րում, այս ա­մե­նը քա­ղա­քա­կան, նաև հոգևոր ա­ռու­մով խիստ հե­տաք­րք­րա­կան է, քան­զի Դուք այլևս չու­նեք «հա­կա­հե­րոս», թշ­նա­մի` Ձեր իսկ ե­րան­քից:
ա) Սերժ Սարգ­սյա­նի դեմ հա­րուց­ված գոր­ծը ոչ միայն ա­հա­վոր շին­ծու է, այլև նա ան­չափ նր­բա­գեղ մաս­նակ­ցեց իր դա­տա­վա­րու­թյա­նը, նշա­նա­յին մե­սիջ­նե­րով իր շուր­ջը հա­վաք­ված հա­մա­կիր­նե­րին ա­սաց ա­մե­նա­կարևո­րը` երկ­րին, պե­տա­կա­նու­թյա­նը, անվ­տան­գու­թյա­նը, Ար­ցա­խին առ­չն­վող, ու մտավ դատ­վե­լու։ Ձեզ հա­մար տեղ չմ­նաց իր «կող­քին»:
բ) Կո­րո­նա­վի­րուսն այն հան­գա­ման­քը չէ, որ վերց­նեք Ձեզ լավ «սա­զող» կոս­տյու­մի վրա­յից ու դնեք «նախ­կին­նե­րի» վրա` պո­պու­լիս­տա­կան կա­տար­մամբ, թե` նախ­կին «թա­լան­չի­նե­րի» պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նը հայ­տն­վել է կո­րո­նա­վի­րու­սի վտան­գի ա­ռաջ։
Այդ թա­լա­նի ¥ի դեպ, ի­րենք այդ ե­րե­կո հա­վա­քել են շատ ա­վե­լի գու­մար, ո­րի մի մա­սը պետք է բյու­ջե մուտ­քագ­րեին, մուտ­քագ­րել են` ի­րենց կու­սակ­ցու­թյան «կա­րիք­նե­րի» հաշ­վին), և ու­րեմն նախ­կին­նե­րի այդ թա­լա­նի պատ­ճա­ռով աշ­խար­հում «մո­լեգ­նում» է կո­րո­նա­վի­րու­սը:
գ) Չկա «Ոչ»-ի քա­ղա­քա­կան շտաբ, որ­պես­զի հան­րաք­վեին քա­ղա­քե­քա­ղաք շր­ջող, ձեռ­քե­րը կտ­րե­լու ի­դեա-ֆիք­սով տա­ռա­պող «ա­ռաջ­նոր­դը» մե­ղա­վոր նշա­նա­կի, փռի, ծե­փի իր ու­զած տե­ղե­րում. պետք է պայ­քա­րի հող­մա­ղաց­նե­րի դեմ:
Լա­վա­գույն դեպ­քում պետք է հո­րի­նի ընդ­հա­տա­կյա «Ոչ»-ի շտաբ, ԱԱԾ-ի հետ գնա այն­տեղ «սա­տա­նա­ներ» որ­սա­լու:
Սա է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 18148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ